Հայ հրաձիգների զույգը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության փոխչեմպիոն
Սպորտ
Բենիկ Խլղաթյան- Էլմիրա Կարապետյան թիմային զույգը դարձել է հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության փոխչեմպիոն։ Հայտնում են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը։
Հիշեցնենք` աշխարհի գավաթի խաղարկությունը մեկնարկել է հունվարի 24-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում։
Այս մրցաշարը հրաձգության Եվրոպայի վարկանիշային առաջնությանն ընդառաջ հերթական նախապատրաստական փուլն է։
Մրցաշարը նաև հատկանշական է նրանով, որ հրաձիգները կարող են վարկանիշային միավորներ հավաքել միջազգային ֆեդերացիայում։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան