ՌԴ–ում երեխաները 4 տարի ապրել են իրենց հոր մումիայի հետ
ԱյլԵրեխաները, ովքեր տանը չորս տարի ապրել են իրենց հոր մումիայի հետ, օտարվել են ընտանիքից, իսկ նրանց մայրն ուղարկվել է հոգեբուժական փորձաքննության, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ Լենինգրադի մարզի իրավապահ մարմինների աղբյուրը։
ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ Գատչինայի շրջանում գտնվող առանձնատանը հայտնաբերվել է 1976 թվականին ծնված տղամարդու մումիֆիկացված դի։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այն այնտեղ է գտնվել չորս տարի։ Այդ ամբողջ ընթացքում տանն ապրել են մահացածի կինն ու չորս երեխաները։
«Կասկած կա, որ կինը հոգեկան խանգարում ունի, ուստի նա այժմ հետազոտվում է հոգեբույժների մոտ, իսկ երեխաները գտնվում են ռեսուրս կենտրոնում»,- ասել է գործակալության աղբյուրը։
Հաղորդվում է, որ Լենինգրադի մարզի դատախազությունը հետաքննություն է սկսել։