Միշտ ասում էի, որ շատ կարևոր է` երեխաներս մեծանան հայրենիքում. այդ զգացողությունը կորցնելը շատ տհաճ է․ Լուսինե Թովմասյան
ԺամանցԴերասանուհի, հաղորդավարուհի, «Վիցե Միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը «Ինստագրամ»-ի իր էջի «սթորի» բաժնում գրառում է կատարել՝ անդրադառնալով սկեսրայրի՝ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի կալանավորմանը:
Լուսինեն գրել է․ «Ի սեր Աստծո, ոչ ոք չի ասում չքննել այս գործը, ոչ ոք չի ուզում խագարել հետաքննությանը։
Բայց ձերբակալել՝ հաշվի չառնելով թե՛ տարիքը՝ 71 տ․, թե՛ մանկահասակ երեխաներ ունենալու փաստը և տնային կալանքի փոխարեն տեղափոխել գաղութ (բերդ), դա արդեն մարդու իրավունքների խախտում է»։
Մեկ այլ գրառմամբ էլ Լուսինեն նշել է․
«Միշտ հստակ գիտեի, թե որ արժեքներն են կարևոր իմ երեխաների համար։ Միշտ ասում էի, որ շատ կարևոր է ինձ համար երեխաներս մեծանան իրենց հայրենիքում։
Այդ զգացողությունը կորցնելը շատ (մեղմ ասած տհաճ է)»: