Նշվել են քնի խանգարման հիմնական պատճառները
ԱյլԱնքնության երկու հիմնական պատճառներն են սթրեսային իրավիճակները և ապրելակերպի խանգարումը: Այս մասին Lenta.ru-ին հայտնել է բժշկական գիտությունների թեկնածու, սոմնոլոգ Սոֆյա Չերկասովան։
Փորձագետը հատկապես նշել է այսպես կոչված «ազատ ռեժիմի» վտանգը, երբ մարդը տարբեր ժամերի է քնում և արթնանում։ Վատ քնի ռիսկի գործոնները ներառում են նաև կոֆեինի ավելցուկը և նստակյաց ապրելակերպը:
«Մինչև ուշ գիշեր սմարթֆոնով զբաղվելու» սովորությունը նույնպես խանգարում է քնել։
Սոմնոլոգն խորհուրդ է տվել քնելուց ութ ժամ առաջ հրաժարվել սուրճից, գնալ մարզասրահ կամ լողավազան, արթնանալ զարթուցիչով։
«Բարեբախտաբար, շատ դեպքերում քունը կարող է բարելավվել ապրելակերպի որոշ փոփոխություններով»:
- ասել է Չերկասովան։
Նա նշել է, որ եթե մեկ ամսվա ընթացքում չեք կարողանում ինքնուրույն հաղթահարել խնդիրը, ապա պետք է դիմել մասնագետի։