Victoria's Secret-ի 42-ամյա «հրեշտակը» լուսանկարվել է փոքրիկ բիկինիով
ԼուսանկարներԲրազիլացի սուպերմոդել, Victoria's Secret-ի նախկին հրեշտակ Ալեսանդրա Ամբրոսիոն Թաիլանդում հանգստի ժամանակ արված լուսանկար է հրապարակել։ Նա լուսանկարով կիսվել է Instagram-ում։
42-ամյա Ալեսանդրա Ամբրոսիոն կեցվածք է ընդունել փոքրիկ կապույտ բիկինիով, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Լուսանկարում երևում է, թե ինչպես է նա աստիճաններով իջնում:
Ալեսանդրա Ամբրոսիոն սուպերմոդելի կարիերան սկսել է՝ Victoria's Secret–ի հետ համագործակցության շնորհիվ։ Այսօր նախկին հրեշտակը այնպիսի բրենդների դեմքն է, ինչպիսիք են Next-ը, Armani Exchange-ը, Christian Dior-ը և Ralph Lauren-ը: