ՊՆ ՌՈ քրեականի պետի տեղակալը 7 հոգու հետ դաժան ծեծի է ենթարկել ԱԱԾ աշխատակցին․ «Հրապարակ»
Իրավունք«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության քրեականի պետի տեղակալ Արթուր Ավագյանը 7 հոգու հետ դաժան ծեծի է ենթարկել Ազգային անվտանգության ծառայության N վարչության սպա, կապիտան Յուրա Դարբինյանին (վարչության անունը ծառայության գաղտնիությունից ելնելով չենք հայտնում)։ Դարբինյանը դաժանաբար ծեծի է ենթարկվել հղի կնոջ, երկու անչափահաս երեխաների եւ մոր ներկայությամբ։
ՀՀ ՆԳՆ լրատվականից «Հրապարակ»-ի հայտնել են, որ դեպքի վերաբերյալ հաղորդումը եւ կից կազմված փաստաթղթերը ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին։ Քրեական վարույթը գտնվում է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում։
Կայքի տեղեկություններով ՌՈ քրեականի պետի տեղակալը, եւս 2 հոգի կալանավորվել են։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։