Էնն Հեթուեյը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ երկրպագուների հետ լուսանկարվելուց հրաժարվելու համար
ԺամանցՀոլիվուդյան դերասանուհի Էնն Հեթուեյին քննադատել են 2022 թվականին երկրպագուների հետ լուսանկարվելուց հրաժարվելու համար, հայտնում է PageSix-ը։
Սոցցանցերում տարածվել է տեսանյութ, որում Էնն Հեթուեյը հրաժարվում է լուսանկարվել երկրպագուների հետ և ինքնագիր տալ նրանց։ Այն նկարահանվել է 2022 թվականին Հռոմում Valentino–ի շոուից հետո։
«Ես չեմ կարող բոլորիդ հետ նկարվել։ Բայց կկանգնեմ այստեղ և ձեռքով կանեմ, եթե ուզում եք լուսանկարել որպես հուշ: Ինքնագրեր չեմ կարող տալ, դուք շատ եք։ Ցավում եմ, բայց ուզում եմ, որ ձեզ ինչ-որ բան մնա, այնպես որ, եթե ուզում եք, ես պարզապես մի փոքր ձեռքով կանեմ: Շնորհակալություն ըմբռնման համար»,- տեսանյութում ասում է դերասանուհին։
Սակայն սոցցանցերի օգտատերերը նրա պատասխանը կոպիտ են համարել: Նրանք հարյուրավոր բացասական մեկնաբանություններ են գրել և քննադատել դերասանուհուն։