Սուրբ Պատարագին քահանայական ձեռնադրություն կկատարվի
ՀասարակությունԱմենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ փետրվարի 4-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Պատարագի ընթացքում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Քահանայական ձեռնադրության և օծման կարժանանան տարբեր եկեղեցական կառույցներում իրենց սպասավորությունը բերող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան տասնմեկ սարկավագներ:
Պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին: