45-ամյա տղամարդու մոտ զենք-զինամթերք և դանակներ են հայտնաբերվել
ՀասարակությունՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 2-ին Ուլնեցու փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք, սառը զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են ներկայացրել 45-ամյա տանտիրոջը։
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «ՏՏ» տիպի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 1 փամփուշտով, 3 պահեստատուփ՝ լիցքավորված ընդհանուր 14 փամփուշտով, 3 ծալովի դանակ, 1 բազմաֆունկցյոնալ դանակ՝ 5,5 սմ շեղբի երկարությամբ, դիմակ: 45-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: