Տունը հիմնովին փլուզվել է․ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը՝ տեղի ունեցած պայթյունի մասին
ՀասարակությունԷրեբունի վարչական շրջանում պայթյուն է տեղի ունեցել։
Այս մասին լուրը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը։
«Այս պահին դեպքի վայրում ենք, պայթյունը եղել է Նոր Արեշ 27 փողոց, տուն 3 հասցեում։ Դեռ չգիտենք նախնական տվյալներով, թե ինչու է պայթել։ Հարակից տները նույնպես վնասվել են, այդ տունը հիմնովին փլուզվել է։ Վիզուալ տեսանկյունից դա ենք տեսնում»,- ասել է նա։
Բալայանի խոսքով՝ փրկակարար ծառայության աշխատակիցները աշխատանքներ են տանում, այժմ դժվար է ասել, թե պայթյունի հետևանքով զոհեր ու վիրավորներ կան, թե ոչ։