Երևանում 400 թեքահարթակներ կկառուցվեն
ՀասարակությունԵրևանում 400 թեքահարթակների կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման հայտն արդեն ներկայացվել է։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի փետրվարի 5-ի գործակարգավարական խորհրդակցությանը տեղեկացրել է Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը՝ հավելելով, որ քաղաքապետի հանձնարարականի համաձայն՝ տեխառաջադրանքում հաշվի են առնվել նախագծման անհրաժեշտ պայմաններն ու պահանջները։
«Նախատեսվում է թեքահարթակների մոտեցումներում, ինչպես նաև թեքություններում տեղակայել շոշափելի, դեղին գույնի համապատասխան սալիկներ տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող հետիոտների համար»,-մանրամասնել է Գեղամյանը՝ նշելով, որ թեքահարթակները նախատեսվում է երեսպատել բազալտե անհարթ սալիկներով։ Բացի այդ, ըստ տեղանքի, կիրականացվեն միակողմ, երկկողմ և եռակողմ մոտեցումներով տարբերակներ։