Կարելիայում ուղղաթիռ է կործանվել (լուսանկարներ)
ԼուսանկարներՌուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետությունում Մի-8 ուղղաթիռ է կործանվել։ Ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են Օնեգա լճում, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մի-8 ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են ափից 11 կիլոմետր հեռավորության վրա: Հայտնաբերման վայրում լճի խորությունը 40-ից 50 մետր է: Ստեղծվել է օպերատիվ շտաբ և վթարի հետաքննության հանձնաժողով: Փրկարարական աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 140 մարդ և 33 տեխնիկա, այդ թվում՝ Ռուսաստանի ԱԻՆ «Լիդեր» հատուկ ռիսկային փրկարարական աշխատանքային կենտրոնի՝ մինչև 60 մետր սուզման թույլտվություն ունեցող սուզորդները»,- հայտնել են գերատեսչությունից։
ՌԴ ԱԻՆ-ի Հյուսիսարևմտյան ավիացիոն փրկարարական կենտրոնին պատկանող Մի-8 ուղղաթիռը դադարել է կապի դուրս գալ կիրակի օրը՝ փետրվարի 8-ին, Օնեգա լճի տարածքում իրականացվող ուսումնական թռիչքի ժամանակ։
Ուղղաթիռում եղել է անձնակազմի երեք անդամ։ Նշվում է, որ անձնակազմը փորձառու էր և ԱԻՆ-ում աշխատանքի ընթացքում բացմիցս մասնակցել է փրկարարական, որոնողական ու հրդեհաշիջման աշխատանքներին։