Աշխատանքային քննարկում՝ անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կարգավորման վերաբերյալ
ՔաղաքականԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ փետրվարի 5-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ ներքին գործերի նախարարության գործընկերների հետ` ՆԳ փոխնախարար Դավիթ Համբարյանի գլխավորությամբ:
Քննարկման հիմնական թեման վերաբերում էր անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկության կարգավորմանն ուղղված՝ ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: