17 հարց` փետրվարի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
ՔաղաքականՀայաստանի Ազգային ժողովի խորհուրդը փետրվարի 5-ին գումարել է նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և փետրվարի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունն ու տևողությունը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տևողությունը սահմանվել է մինչև երեք ժամ:
Փետրվարի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 17 հարց:
Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի հոկտեմբերի 25-ի 019-Ա և 020-Ա որոշումներում: