Տատյանա Տարասովային տեղափոխող ինքնաթիռը վթարի է ենթարկվել
Սպորտ
Գեղասահքի ռուս մարզիչ Տատյանա Տարասովային տեղափոխող ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Հաղոդրվում է, որ Սարանսկում ինքնաթիռը դուրս է եղել թռիչքուղուց և հայտնել ձյան թմբի վրա։ Այս մասին գրում է Sport24-ը։
Օդանավում են եղել նաև Ալեքսեյ Տիխոնովը, Սվետլանա Սոկոլովսկայան, մեկնաբան Ալեքսանդր Գրիշինը և Առաջին ալիքի աշխատակիցները։
Ինչպես հաղորդել է Տարասովան ՌԻԱ Նովոստիին, ուղեւորները չեն կարողացել դուրս գալ ինքնաթիռից առնվազն 30 րոպե, մինչև որ օդանավակայանի ծառայությունները մաքրել են ձյունը։ Ուղևորներից մեկի խոսքով՝ բոլորը բարեհաջող լքել են ինքնաթիռը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը