Թուրք պաշտոնյայի դին հայտնաբերել են նրա առանձնատանը
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի Էքինյոզյու շրջանի ղեկավար Մեսութ Քոշքունին գլխի հրազենային վնասվածքով հայտնաբերել են իր առանձնատանը։
Hurriyet թերթը հայտնել է, որ սպանության մեջ կարող են ներգրավված լինել տղամարդու թշնամիները։
Նշվում է, որ ոստիկանները պաշտոնյային հայտնաբերել են հատակին ընկած՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Նրա դին ուղարկվել է դիահերձման։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել պաշտոնյայի մահվան հանգամանքները պարզելու համար:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից