ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀասարակությունՄինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (բուք է) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ստեփանավանի և Դիլիջանի ոլորանները՝ բեռնատարների համար։
Սպիտակի ոլորանները և Ալագյազ-Ծիլքար (բուք է) ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար։
«Մեղրու սար» (ձյուն), Շինուհայր-«Զանգեր» կոչվող հատվածներում և Ամասիայի տարածաշրջանում բուք է։
Աշոցքի տարածաշրջանում գետնաբուք է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։