Նկուղում ռազմամթերք է հայտնաբերվել
ՀասարակությունՆԳՆ ոստիկանության Արարատի բաժանմունքի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Արարատ քաղաքի Խանջյան փողոցի շենքերից մեկի 43-ամյա բնակիչը նկուղում ապօրինի շինություն է կատարել:
Նրանք փետրվարի 5-ի կեսօրին ստուգման նպատակով այցելել են նշված հասցե, որտեղ նկուղի տեսանելի մասում նկատել են զինամթերքով արկղեր:
Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Արարատի բաժանմունքի ծառայողներն ու քննիչները զննությամբ նկուղում հայտնաբերել են 37 տրոտիլ, էլեկտրոդետոնատորներ, տարբեր տեսակի 56 փամփուշտ, 20 պայթուցիչ և այլն:
43-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է Վեդիի քննչական բաժին, ապա տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին: