ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը Շահրամանյանի հետ քննարկել է արցախահայերի Արցախ վերադարձի և այլ հարցեր
ՔաղաքականՓետրվարի 6-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հերթական հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը:
Քննարկվել է Արցախի պետական կառույցների պահպանման անհրաժեշտության, արցախահայերի Արցախ վերադարձի եւ այլ իրավունքների պաշտպանության, Հայաստանում արցախահայերի ընկերային-տնտեսական եւ իրավական վիճակի եւ մարդասիրական օժանդակությունների հետ կապված հարցեր:
ԱՀ նախագահը ներկայացրել է Արցախի կարգավիճակի եւ առաջիկա անելիքների առնչությամբ իր պատկերացումները:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ներկայացրել է ՀՅ Դաշնակցության եւ ՀՅԴ Հայ դատի գրասենյակների ու հանձնախմբերի կատարած աշխատանքները:
Որոշվել է հանդիպումները դարձնել շարունակելի։