Փաշինյանն արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ է նշանակել
ՔաղաքականՎարչապետ Փաշինյանը փետրվարի 6-ին որոշում է ստորագրել Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ նշանակելու մասին․
«Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հրանտ Ջիլավյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ»,- ասվում է որոշման մեջ: