Այս տարվա ձմեռը եզակի է, Հայաստանի տարբեր մարզերում սրնգահավեր են նկատվել
ՀասարակությունՀայաստանում Բնության համաշխարհային հիմնադրամը ներկայացրել է Հայաստանի հազվադեպ այցելուին՝ սրնգահավին․
«Սրնգահավը տարածված է հյուսիսային Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի անտառներում և ձմեռային միգրացիայի ժամանակ այն սովորաբար չի հասնում Կովկաս։ Սակայն որոշ տարիներին տեղի են ունենում զանգվածային միգրացիաներ, երբ հնարավոր է լինում հանդիպել սրնգահավի մեծ երամների այս տարածաշրջանի պտղատու ծառերի վրա՝ իրենց սովորական ձմեռման շրջանից շատ ավելի հարավ:
Այս տարվա ձմեռը, վերը նշված եզակիներից է, և այսօր թռչուններին կարելի է տեսնել Հայաստանի տարբեր մարզերում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում»։