«Կաղամարի խաղը» սերիալի աստղին ազատազրկում է սպառնում սեռական ոտնձգության համար
Այլ«Կաղամարի խաղը» սերիալի դերասան Օ Յեն Սունին սպառնում է մեկ տարվա ազատազրկում՝ սեռական ոտնձգության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է VN Express-ը։
Դատական նիստում դատախազությունը առաջարկել է նաեւ արգելել աստղին աշխատել երեխաների եւ դեռահասների հետ։ «Երբ այս տարիքում ինձ դատում են նման բաների համար, ես ցավ ու տառապանք եմ զգում: Ես զգում եմ, որ իմ ամբողջ կյանքը փլուզվում է», - ասել է 79-ամյա դերասանը:
Դերասանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել ոտնձգությունների համար 2022 թվականի նոյեմբերին։ Հաղորդվում է, որ 2017թ. նա գրկել և համբուրել է աշխատակցուհուն՝ առանց նրա համաձայնության։