Պաբլո Էսկոբարի գետաձիերն սկսել են հարձակվել մարդկանց վրա
Այլ
Թմրաբարոն Պաբլո Էսկոբարին պատկանող գետաձիերի սերունդներն սկսել են հարձակվել Կոլումբիայի բնակիչների վրա։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ներկայումս Կոլումբիայի գետերում ապրում և շարունակում է բազմանալ 169 առանձնյակ։ Երկրում չկան գիշատիչներ, որոնք կարող էին բնական ճանապարհով նվազեցնել «կոկաինային» գետաձիերի պոպուլյացիան, ուստի նրանք հայտարարվել են որպես ինվազիվ տեսակ, որը սպառնում է էկոհամակարգին:
Ըստ կոլումբիացիների՝ ժամանակի ընթացքում կենդանիները դարձել են անկանխատեսելի և ագրեսիվ։ «Դրանք շատ, շատ վտանգավոր են: Գետաձիերն սկսել են հարձակվել մարդկանց վրա»,- Fox News-ի թղթակցին ասել է տեղի բնակիչներից մեկը: Ըստ կոլումբիացիների՝ Էսկոբարի գետաձիերին հանդիպելիս ավելի լավ է թաքնվել՝ ողջ մնալու համար։
Պաբլո Էսկոբարը 1980-ականներին ապօրինի կերպով գետաձիեր է բերել Աֆրիկայից իր մասնավոր կենդանաբանական այգու համար: Ավելի ուշ չորս անհատներ մնացել են լքված կալվածքի մոտ գտնվող լճակում և սկսել են բազմանալ: Բնական թշնամիների բացակայության պատճառով նրանց թիվը գնալով ավելանում է։ Մասնագետները մտավախություն ունեն, որ 2040 թվականին Կոլումբիայում այդ կենդանիների թիվը կհասնի մեկուկես հազարի։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից