ԱԺ-ն քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը
ՔաղաքականԱզգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնի համար քննարկում է Կարեն Թումանյանի թեկնածության հարցը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Կարեն Թումանյանին:
Խմբակցության անունից թեկնածուին ներկայացրեց Արփինե Դավոյանը:
Թումանյանը մեծ պատիվ համարեց իր համար՝ հավակնելու ԲԴԽ անդամի պաշտոնին:
«Ընտրվելու պարագայում ԲԴԽ անդամի լիազորությունների սահմանում իմ գործունեության հիմնական նպատակն է լինելու նպաստել, որ դատական իշխանության նկատմամբ մեծանա հանրային վստահություն»,-ասաց թեկնածուն:
Թումանյանը դատարանների գործունեության նկատմամբ հասարակական վստահության ձևավորման համար կարևորեց, որ դատարանները գործեն արդյունավետ: Թեկնածուն մեծապես կարևորեց դատարանների, դատավորների անկախությունը: