Կա մեկ էկզիստենցիալ սպառնալիք, դա Դոնալդ Թրամփն է. Բայդեն
ԱՄՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը էկզիստենցիալ սպառնալիք է և փորձում է չեղարկել այն ամենը, ինչին հասել են դեմոկրատները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Սպիտակ տան մամուլի ֆոնդին հղումով։
«Կա մեկ էկզիստենցիալ սպառնալիք, դա Դոնալդ Թրամփն է»,- ասել է Բայդենը Նյու Յորքում նախընտրական ելույթի ժամանակ։ Գործող նախագահի խոսքով՝ Թրամփը կփորձի չեղարկել այն ամենը, ինչ արել է դեմոկրատների վարչակազմը։ Բայդենն ընդգծել է, որ չի կարելի թույլ տալ, որ դա տեղի ունենա։
Նախկինում Սպիտակ տան նախկին փաստաբան Թայ Քոբը ենթադրում էր, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը կարող է հայտնվել Դոնալդ Թրամփի «վրեժի վտանգի տակ», եթե հանրապետականը վերադառնա Սպիտակ տուն:
Մինչ այս Սենատի հանրապետականների առաջնորդ Միթչ Մաքքոնելը հայտարարել էր, որ Ջո Բայդենը խարխլել է երկրի հեղինակությունը։