Դժվար է ակնկալել, որ Հայաստանը կկարողանա լիարժեք օգտվել այդ նոր իրավիճակից. Քաղաքագետը՝ Իսրայելի կառավարության որոշման մասին Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը Ի՞նչ կշահի ՀՀ-ն՝ Իսրայելի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում․ Դեմոյանի մեկնաբանությունը ՔՊ-ում կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Գյումրիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկը Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի Հայ ընտրողները վերահաստատեցին Եվրոպայի հետ կապը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար ԱՄՆ-Իրան բանակցությունները՝ հունիսի 30-ին. Իսրայելը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 

Համոզված ենք, որ Հռոմի ստատուտն իրական ներուժ ունի կանխելու հետագա էսկալացիան. Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը Հայաստանի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառման ժամանակ․

«Հարգարժա՛ն Դատարանի նախագահ,

Տիկի՛ն Համաժողովի նախագահ,

Ձերդ գերազանցություններ,

Հարգելի՛ դատախազ,

Հարգելի՛ քարտուղար,

Հարգելի՛ դատավորներ և դատախազի տեղակալներ,

Ձերդ գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,

1998 թվականին միջազգային հանրությունը պատմական որոշում կայացրեց վերջ դնել միջազգային լրջագույն հանցագործություններին՝ ընդունելով Հռոմի ստատուտը։ 2023 թվականին Հայաստանը վավերացրեց այն՝ անկեղծորեն հավատալով ստատուտի բարձր ուժին՝ վերացնելու ամենածանր հանցագործությունները և վերջ դնելու անպատժելիությանը։ Փետրվարի 1-ին Հռոմի ստատուտն ուժի մեջ է մտել Հայաստանի համար. սկզբունքորեն կարևոր իրադարձություն, որն այսօր մեզ այստեղ է բերել։ Ես շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին այս առանձնահատուկ օրը մեզ հետ կիսելու համար։

Նյուրնբերգյան դատավարությունն իր ժամանակին ի ցույց դրեց, որ միջազգային իրավունքի դեմ հանցագործությունները կատարվում են մարդկանց կողմից, այլ ոչ թե վերացական սուբյեկտների, և միջազգային իրավունքի դրույթների կիրառումը հնարավոր է ապահովել նման հանցագործություններ կատարող անձանց պատժելու միջոցով։ Սկսելով այս ճանապարհը` եկեք ընդունենք այն պատասխանատվությունը, որը գալիս է երաշխավորելու, որ ոչ ոք օրենքից վեր չէ։ Այսօր Միջազգային քրեական դատարանը կանգնած է որպես հենակետ՝ ընդդեմ ցեղասպանության սարսափների, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ագրեսիայի հանցագործության: Այս առումով, ՄՔԴ-ի նկատմամբ Հայաստանի հետևողական համագործակցային մոտեցումը հիմնված է հետևյալ հիմնական նպատակների վրա. 1) կանխել ամենածանր հանցագործությունները, որոնք մտահոգում են ամբողջ միջազգային հանրությանը, 2) միջազգային հանրությունում օրենքի գերակայության ամրապնդումը, 3) ՄՔԴ-ն առավել համընդհանուր դարձնելը:

Հայաստանը հավատում է, որ չափազանց կարևոր է միջազգային դատական համակարգի ստեղծումը, որը կապահովի ցեղասպանություն և այլ ծանր հանցագործություններ կատարած անձանց պատիժը։ Հայաստանը տասնամյակներ շարունակ, Միջազգային քրեական դատարանին անդամակցելուց առաջ էլ, նախաձեռնող և առաջամարտիկ Է եղել ցեղասպանության ոճրագործության կանխարգելման և դատապարտման գործընթացներում՝ ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների և ֆորումների շրջանակներում: 

ՄՔԴ-ի դերը հանցագործությունների կանխարգելման և հակամարտությունների խաղաղ կարգավորման համար ազնիվ և անաչառ արդարադատության գործընթացի ապահովման գործում նշանակալի է։ Ցավոք, մեր տարածաշրջանում մենք բախվեցինք ոչ միայն հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացարձակ բացակայությանը, այլ նաև պատերազմ, ատելություն և ահաբեկչություն տարածելու ակնհայտ մտադրությանը: ՀՀ-ի դեմ շարունակվող ագրեսիաները և մեր ինքնիշխան տարածքների օկուպացիան, հայերի դեմ իրագործած սարսափելի ոճրագործությունները, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը, որոնց հետևանքով ավելի քան 100.000 հայեր ստիպված են եղել փախչել իրենց տներից՝ ապաստան գտնելու Հայաստանում, ունեցել են աղետալի հումանիտար հետևանքներ և շարունակում են անմիջական վտանգ ներկայացնել մեր տարածաշրջանի համար։ Այս համատեքստում մենք համոզված ենք, որ Հռոմի ստատուտը, ի թիվս այլ մեխանիզմների, իրական ներուժ ունի կանխելու հետագա էսկալացիան և ոճրագործությունները՝ դառնալով մեր տարածաշրջանում կայունության և կայուն խաղաղության ուղենիշ։

Տիկնայք և պարոնայք,

Մենք ընդգծում ենք Դատարանի կարևոր դերն աներևակայելի վայրագություններից տուժածների համար արդարության ապահովման գործում՝ նրանց ձայն տալով, հնարավորություն տալով մասնակցել վարույթներին, օգնություն տրամադրելով և փոխհատուցումներ պահանջելով: Անկասկած, Հռոմի ստատուտը և ՄՔԴ-ն, պատասխանատվության ձգտելով, մեծապես նպաստել են միջազգային քրեական արդարադատության համակարգի արդյունավետ գործունեությանը:

Այսօր եկեք տոնենք ոչ միայն Հայաստանի հանձնառությունը, այլև այնպիսի աշխարհի հանընդհանուր տեսլականը, որտեղ տիրում է արդարություն, և պաշտպանված է յուրաքանչյուր անհատի արժանապատվությունը: Որպես Հռոմի ստատուտի նոր մասնակից պետություն՝ Հայաստանը կլինի Դատարանի ակտիվ անդամ և էապես կնպաստի մասնակից պետությունների համաժողովի աշխատանքներին։ Միասին մենք առաջ ենք շարժվում համերաշխ՝ համախմբված Հռոմի ստատուտի գաղափարների շուրջ, քանի որ ձգտում ենք արդարությամբ և օրենքի գերակայությամբ սահմանված ապագայի:

Շնորհակալություն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դժվար է ակնկալել, որ Հայաստանը կկարողանա լիարժեք օգտվել այդ նոր իրավիճակից. Քաղաքագետը՝ Իսրայելի կառավարության որոշման մասինՍևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ովՌուսաստանում կանխատեսում են Լուսնի ռեսուրսների արդյունահանումը մոտ 20 տարվա ընթացքումԹուրքիայում հայտարարել են, որ որոշ երկրներ խոչընդոտել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնությանըԿասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունըՄակրոնի արտաքին տեսքը Օմանի սուլթանի հետ հանդիպման ժամանակ քննարկման առարկա է դարձելԵվրոպական հանձնաժողովը զեկույց է հրապարակել ԵՄ ամառային գազի պաշարների վերաբերյալՄԱԿ-ի կանխատեսում. Ռուսաստանը կավելացնի մսի և ցորենի արտահանումը մինչև 2035 թվականըՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է պատասխան միջոցների մասին՝ Ֆինլանդիայում միջուկային զենքի տեղակայման հնարավորության ֆոնինՏիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնություններըԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը Ֆիդանը Կալլասի հետ կքննարկի Ուկրաինայի հակամարտությունըԿրեմլը չի մեկնաբանում Զելենսկու հայտարարությունների «էմոցիոնալ երանգը»Բելառուսը հայտարարել է ԵՄ-ի հետ կանոնավոր կապերի մասինԻ՞նչ կշահի ՀՀ-ն՝ Իսրայելի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում․ Դեմոյանի մեկնաբանությունըԹրամփը հայտարարել է ԱՄՆ–Իրան նոր բանակցությունների մասին ԴոհայումՌԴ Պետդումա. ԱՄՆ ներկայացուցիչների այցը կարող է առաջ մղել Ուկրաինայի հարցով բանակցություններըՔՊ-ում կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներինԻրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլարի ակտիվները ապասառեցնելու շուրջՄակրոնը առաջարկել է օտարերկրյա բիզնեսից լրացուցիչ հարկերով ֆինանսավորել ԵՄ բյուջենԵրևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվելԳյումրիում այսօր տրվել է ամառային զորակոչի մեկնարկըՆոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվիՀայ ընտրողները վերահաստատեցին Եվրոպայի հետ կապը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարարԻրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների մասին տեղեկություններըԶախարյանի ներկայացուցիչը հերքել է «Կրասնոդար» տեղափոխության մասին լուրերըԿրեմլում հերքել են՝ Լուկաշենկոն Պուտինին Զելենսկու որևէ ուղերձ չի փոխանցելԱՄՆ-ում գնահատել են Ռուսաստանի միջուկային եռյակի օդային բաղադրիչըԷստոնիան պատրաստակամություն է հայտնել հանդուրժել իր տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կործանումըԱՄՆ-Իրան բանակցությունները՝ հունիսի 30-ին. Իսրայելը ճանաչել է Հայոց ցեղասպանությունըՔՊ-ում նոր ներքին պայքար․ հինգ թեկնածու՝ մեկ պաշտոնի համար, վարչությունն այսօր փոխնախագահ կընտրիՔաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելCNN. Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է 124 նավԹբիլիսիում հայկական մշակույթի օրեր կանցկացվեն․ Անդրեասյանը Վրաստան կգործուղվիՄԱԿ. Վենեսուելայում մոտ 1.8 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունիBloomberg. Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80%-ովՔՊ-ում՝ նոր ներքին պայքար․ հինգ թեկնածու՝ մեկ պաշտոնի համարԻսպանիայի վիզային կենտրոնը երկարացրել է դիմումների մշակման ժամկետըԹուրքիա. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կարող է որոշվել Ռուսաստանի հետ պատերազմի հարցըՀայաստանի անտառային և լեռնային հատվածներում տեղադրվել են արջերի մասին զգուշացնող ցուցանակներԿայծակը հարվածել է Փարիզում գտնվող Էյֆելյան աշտարակի սրաձողինՍթրեսը կարող է վնասել ատամները․ բժիշկը զգուշացնում է բրուքսիզմի վտանգի մասինՀենրիխ Մխիթարյանի և Օրրանի սաների երկար սպասված հանդիպումը Օտարերկրյա պետությունները միջամտել են ընտրական գործընթացին անվանական աջակցությամբ․ Արամ ՕրբելյանՆեթանյահուն ասել է, որ ԱՄՆ ուշադրությունը կհրավիրի Էրդողանի հռետորաբանությանըԴոկտոր Մյասնիկովը քննադատել է բժիշկների «անտրամաբանական պահանջները» արևապաշտպան կրեմի վերաբերյալԶելենսկին հայտարարել է՝ Ուկրաինային ոչ ոք չի կարող թելադրել, թե ում հիշատակը հարգելՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովՍեդա Սաֆարյանը կրկնեց ՔՊ խոսույթը. Տաթև ՍողոյանՉեչնիայում անօդաչու թռչող սարքերի վտանգ է հայտարարվել
Ամենադիտված