80-ամյա Ռոբերտ Դե Նիրոն՝ իր 10 ամսական դստեր հետ (լուսանկար)
Ժամանց80-ամյա ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոյի դուստրը՝ 10 ամսական Ջիան, դարձել է իր ընտանիքի բոլոր անդամների սիրելին։ Այս մասին նա խոսել է հարցազրույցում, որը փետրվարի 7-ին հրապարակվել է People կայքում։
Դերասանի խոսքով՝ երբ նա նայում է դստերը, մնացած ամեն ինչ անհետանում է, ուստի «միայն նրա կողքին տվյալ պահին լինելը մեծ ուրախություն է»: Նա հավելել է, որ Ջիան «շատ սիրունիկ երեխա է»։
Դե Նիրոն հավելել է, որ սիրում է, երբ իր ընտանիքը հավաքվում է։ Դերասանը տաբլոիդի հետ կիսվել է նաև իր կրտսեր դստեր հետ լուսանկարով։
80-ամյա դերասանը և նրա 45-ամյա զուգընկերուհին՝ Թիֆանի Չենը, ծնողներ են դարձել անցյալ տարվա ապրիլին։ Զույգը դուստր է ունեցել, որը մոր համար առաջինն է, իսկ հոր համար՝ յոթերորդ երեխան։ Սիրահարները աղջկան գեղեցիկ անուն են տվել՝ Ջիա Վիրջինիա Չեն-Դե Նիրո։