Ֆրանսիացին լուցկու հատիկներով Էյֆելյան աշտարակ է կառուցել (լուսանկար)
ԱյլՖրանսիայի բնայիչն Էյֆելյան աշտարակ է կառուցել լուցկու հատիկներով, գրում է LADBible-ը։ Նա ցանկանում էր գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, սակայն նրա դիմումը մերժվել է։
Ռիչարդ Պլաուդն ասել է, որ աշտարակի փայտե կրկնօրինակը կառուցելու համար իրենից պահանջվել է ութ տարի և 700 հազար լուցկու հատիկ։ Տղամարդը հույս ուներ, որ այդ կերպ կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, սակայն հանձնաժողովը մերժել է նրա դիմումը՝ պատճառաբանելով, որ նա սխալ տեսակի լուցկի է օգտագործել։
«Ինչպես նշված է ուղեցույցներում՝ օգտագործվող լուցկիները պետք է լինեն կոմերցիոն առումով հասանելի: Նրանք եկել են այն եզրակացության, որ իմ օգտագործած լուցկիները չկան վաճառքում»,- մեկնաբանել է Ռիչարդը մերժումը։