Թուրքմենստանում հարսանիքներին ստիպում են լսել նախկին նախագահի երգերը
ԱյլԹուրքմենստանի արևմտյան շրջանների իշխանությունները ստիպում են նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի երգերը հնչեցնել հարսանեկան արարողությունների ժամանակ, ինչպես նաև արգելում են արտասահմանյան երաժշտություն ներառել երգացանկերում։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը։
Այս մասին պաշտոնական հրաման չկա։ Ըստ աղբյուրների՝ հրամանները փոխանցվում են բանավոր, երբ դիմում է ներկայացվում ԶԱԳՍ։ Նոր կանոնների մասին տեղեկացվել են նաև հարսանիքներ անցկացնելու համար նախատեսված վայրերի, ռեստորանների և հանդիսությունների սրահների սեփականատերերն ու աշխատակիցները։
Ըստ ռեստորաններից մեկի աշխատակցի՝ երգացանկը պետք է բաղկացած լինի հիմնականում թուրքմենական երգերից։ Այն պետք է ներառի նաև Բերդիմուհամեդովի երկու երգ:
Այս կանոնները վերաբերում են նաև նրանց, ովքեր էթնիկ թուրքմեն չեն։