Ֆլորիդայի օդանավակայանում 500 կիլոգրամանոց ռումբ է հայտնաբերվել
ԱյլԱՄՆ Ֆլորիդայի օդանավակայանում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած 500 կիլոգրամանոց ռումբ է հայտնաբերվել, գրում է New York Post-ը։
Ռումբը հայտնաբերվել է օդանավակայանի տարածքում վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Այն հայտնաբերած շինարարները զանգահարել են ոստիկանություն և հայտնել դրա մասին։ Ժամանած փորձագետները նշել են, որ ռումբը վատ վիճակում է, ուստի չեն կարողացել տեղում որոշել՝ վտանգավոր է, թե ոչ։
Ժամանել է ականազերծող խումբը, պարզվել է, որ հայտնաբերված ռումբը Mark 65 է, որն արտադրվելիս է եղել 1939 թվականից։ Պարզվել է նաև, որ արկը ակտիվ չէ և հետևաբար անվտանգ է մարդկանց համար։
Օդանավակայանը, որտեղ հայտնաբերվել են ռումբը, նախկինում Բրուքսվիլի բանակային օդանավակայանն է եղել, որտեղ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վարժանքներ են անցկացվել: