Դպրոցներում Փառքի անկյունները հեռացնելու հրաման է իջեցվել․ Mamul.am
Հայկական Մամուլ«Mamul.am»–ը գրում է․ «Լուրեր են տարածվում ԿԳՄՍ նախարարության հերթական աղմկահարույց որոշման մասին։ Ասում են՝ հանձնարարություն է ուղարկվել ՀՀ տարբեր դպրոցների տնօրեններին` կրթօջախներից հեռացնել Արցախյան պատերազմում զոհված հերոսների Փառքի անկյունները։
Ասում են նաև, որ շրջաբերականում հանձնարարվել է դա անել հնարավորինս անաղմուկ»։