Իրավախախտումներ են արձանագրվել 39 ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն ամփոփել է 2023-ը
ԻրավունքԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է 2023 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը։ Ըստ ներկայացված տվյալների՝ նախորդ տարվա ընթացքում արձանագրվել է 161 իրավախախտման դեպք, կիրառվել է 112 վարչական տույժ, 45,850,000 դրամի տուգանք։
2023 թվականի ընթացքում շրջակա միջավայրին պատճառվել է 1,638.276,029 դրամի վնաս, ապօրինի ջրօգտագործման հետևանքով կասեցվել է 33 գործունեության։
Արձանագրված խախտումներից 39-ը ձկնաբուծության ոլորտում են եղել, 14-ը՝ ՏԻՄ գործունեության, 10-ը՝ արտադրության, 6-ը՝ էլեկտրաէներգիայի արտադրության, իսկ 76-ը՝ այլ ոլորտներում։