Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է Իլհամ Ալիևը. պաշտոնական
ԱդրբեջանԱդրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է Իլհամ Ալիևը։ Այս մասին հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
62-ամյա Իլհամ Ալիևի օգտին, ով իշխանությունը ժառանգել է Ադրբեջանում 2003 թվականին հոր՝ Հեյդար Ալիևի մահից հետո, քվեարկել է ընտրողների 92,12%-ը (4 577 693 մարդ)։ Նշվում է, որ ընտրություններին իրական ընդդիմություն չի մասնակցել։
«Ադրբեջանի ժողովուրդը երկրի նախագահ է ընտրել Իլհամ Ալիևին»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Մազահիր Փանահովը։ Նրա խոսքով՝ մասնակցությունը կազմել է 76,73 տոկոս։