Հայաստանում իշխանափոխություն իրականացնելը շարունակում է մնալ ՀՀԿ-ի օրակարգում
ՔաղաքականՀայաստանի Հանրապետական կուսակցությունը, խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցությունը չեն փոխել իշխանափոխություն իրականացնելու իրենց օրակարգը:
Այս մասին ասաց ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Իշխանափոխությունը ոչ միայն ընդդիմության և «Հանրապետական» կուսակցության օրակարգն է, դա փրկության միակ տարբերակն է»,-ասաց պատգամավորը՝ իշխանությանը մեղադրելով Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի տակ «ականներ» դնելու մեջ:
Նա իշխանությանը, վարչապետին մեղադրեց կեղծ, ոչ կարևոր օրակարգեր առաջ բերելու մեջ:
Ընդդիմադիր պատգամավորը Սահմանադրությունը փոխելու իշխանության օրակարգը կեղծ որակեց։
«Ես չեմ կարծում, որ իրենք այդ օրակարգը կհասցնեն ավարտին: Սահմանադրության շուրջ նրանց հնչեցրած թեզերին Հանրապետականը, բնականաբար, խիստ դեմ է»,-ասաց Մամիջանյանը:
Բայց նա չի կարծում, թե դա այս պահին դա պետք է լինի Հայաստանի միակ քաղաքական դիսկուրսը, կարևորագույն օրակարգը: