Հետախուզվողը ոստիկանությունում ներկայացրել է հանցագործության գործիք ինքնաձիգը
ՀասարակությունՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 8-ին բաժին է ներկայացել 33-ամյա Դավիթ Հ.-ն: Նա 2023 թ. նոյեմբերի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը), 297-րդ (Խուլիգանությունը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով: Դավիթ Հ.-ն բաժնում ներկայացրել է ապօրինի պահվող հանցագործության գործիք ինքնաձիգը և ինքնաձիգի պահեստատուփ՝ լիցքավորված 17 փամփուշտով: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Խափանման միջոցը՝ կալանք: