Խուլիգանության և ֆիզիկական ներգործության համար հետախուզվողները ներկայացել են ոստիկանություն
ՀասարակությունՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 8-ին բաժին են ներկայացել 31-ամյա Դավիթ Ա.-ն, 32-ամյա Մուշեղ Գ.-ն և 34-ամյա Տիգրան Բ.-ն: Նրանք 2023 թ. նոյեմբերի 22-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) և 297-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Երեքն էլ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: