Հուսով ենք՝ Հայաստանը կկատարի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իր պարտավորությունները. Հաջիև
Արտաքին ՔաղաքականՀուսով ենք՝ Հայաստանը կկատարի «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իր պարտավորությունները։ Այս մասին գերմանական ZDF հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», մենք հույս ունենք, որ Հայաստանը կկատարի իր պարտավորությունները։ 2020 թվականի եռակողմ համաձայնագրով Հայաստանը համաձայնել է ադրբեջանցիներին Ադրբեջանից Նախիջևան անխոչընդոտ մուտք ապահովել։ Բայց մինչ օրս Հայաստանը չի կատարել իր պարտավորությունները», - հայտարարել է Հաջիևը: