Մեզ համար ռազմական գործողություններն ավարտված են. Հաջիև
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանը չի քննարկում Հայաստանին ռազմական հարված հասցնելու տարբերակը: Այս մասին գերմանական ZDF հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Մեզ համար ցանկացած ռազմական գործողություն ավարտված է, քանի որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը գործում է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։ 51-րդ հոդվածը նախատեսում է ինքնապաշտպանության և դրանով իսկ Ադրբեջանի տարածքի վերականգնման իրավունքը։ Չպետք է լինեն երկակի ստանդարտներ և ընտրովի վերաբերմունք տարածքային ամբողջականության նկատմամբ», - ասել է Հաջիևը: