Քննարկվում է Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև էներգետիկ կամրջի ստեղծումը. Իրանում ՌԴ դեսպան
Արտաքին ՔաղաքականՇահագրգիռ կողմերը բանակցում են Ռուսաստան-Անդրկովկաս-Իրան էներգետիկ կամրջի ստեղծման շուրջ։ Այս մասին հայտարարել է Իրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովը, փոխանցում է РИА Новости-ն։
Դիվանագետը պարզաբանել է, որ դրա միջոցով էլեկտրաէներգիա կմատակարարվի երկու ուղղություններով պիկ ծանրաբեռնվածության ժամանակ։
«Մյուս նախագիծը, որը բանակցվում է, Ռուսաստան-Անդրկովկաս-Իրան էներգետիկ կամրջի ստեղծումն է»,- նշել է Դեդովը։
Նա նշել է, որ էլեկտրաէներգիայի փոխանակումն ու փոխադրումը տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև։