Օզբիլիզը «Ուրարտուի» մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն է նշանակվել
Սպորտ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն է նշանակվել «Ուրարտուի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։
Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Արաս Օզբիլիզն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել այնպիսի տիտղոսակիր թիմերում, ինչպիսիք են «Այաքսը», Մոսկվայի «Սպարտակը», մոլդովական «Շերիֆը», դարձել է Նիդեռլանդների, Մոլդովայի և Թուրքիայի չեմպիոն։
2022/23 մրցաշրջանում «Ուրարտուի» հետ նա դարձել է Հայաստանի չեմպիոն և Հայաստանի գավաթակիր։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան