Հիմա էլի սկսելու են, թե Կառավարությունը 20 տոկոս բաժնեմաս է ստացել․ Փաշինյան
Քաղաքական
Այսօրվա Կառավարության նիստի ընթացքում տեղեկացվեց, որ վարչապետի աշխատակազմը տնօրինելու է «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 20 տոկոս բաժնեմասի ճակատագիրը։
«Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը փոխանցել «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը։ Այս թեմայի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նման հայտարարությամբ է հանդես եկել․
«ՀՀ կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունը։ Հայաստանի ժողովուրդը՝ ի դեմս Կառավարության, հեռահաղորդակցության ոլորտի ռազմավարական նշանակություն ունեցող կազմակերպությունում մասնակցություն և ներկայություն ունենալու հնարավորություն ունի։ Սա ընկերություններում ժողովրդի ներկայության միակ ձևաչափը չէ, և ես կարծում եմ, որ մենք պետք է մեր ընկերություններին խրախուսենք, որպեսզի քաղաքացիների ու բաժանորդների ներկայությունն ու մասնակցությունը ապահովեն ընկերությունների կառավարման գործում»,- նշեց Փաշինյանն ու իր խոսքի ընթացքում նաև հավելեց՝
«Հիմա էլի սկսելու են՝ Կառավարությունը 20 տոկոս բաժնեմասա ստացել․․․ էլի եմ ասում՝ ոչ մեկ թող խեթ հայացքով մեզ չնայի»։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում