Շերը սիրելիի հետ ներկա է եղել Balmain-ի ցուցադրությանը (լուսանկարներ)
ԼուսանկարներԱմերիկահայ փոփ-երգչուհի, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր Շերը սիրելիի՝ երաժշտական պրոդյուսեր Ալեքսանդր Էդվարդսի հետ ներկա է եղել Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակում անցկացվող Balmain-ի «Աշուն-ձմեռ24» հավաքածուի ցուցադրությանը, գրում է Daily Mail-ը։
77-ամյա երգչուհին կրել է ջինսե տաբատ, սև կորսետ և պիջակ:
Պարբերականը հայտնում է, որ Շերը և Ալեքսանդր Էդվարդսը միասին են 2022 թվականից։ Նրանց միջև տարիքային տարբերությունը 40 տարի է: