ՌԴ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները 2021-ին էին տեղակայվել Ներքին Հանդում․ Արմեն Խաչատրյան
ՔաղաքականԱյսօր ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը պատասխանել է լրագրողների հարցերին, մասնավորապես՝ Ռուսաստանի սահմանապահ զորքերի՝ Ներքին Հանդում տեղակայման առնչությամբ․
«ՌԴ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները 2021 թվականին են տեղակայվել այնտեղ զուտ անվտանգային խնդիրներ լուծելու համար, դա էն ժամանակ պետքա եղել։ 2021-ին մեր առջև ծառացած անվտանգային խնդիրներից ելնելով, այո՛, այդպիսի շարժեր եղել են, նաև Գորիսում է տեղեկայում եղել, որոնք պետք է ապահովեին Արցախի խաղաղապահ զորքի անվտանգությունը»,- նման տեղեկատվությամբ հանդես եկավ իշխանական պատգամավորը։
Խաչատրյանը նաև տեղեկացրեց՝ այս ամենի իրավական հիմքի մասին առանձին պատասխաններ կլինեն առաջիկայում․
«Ուսումնասիրություններ են ընթանալու, իմ կարծիքով՝ ՊՆ-ի, ԱԱԾ-ի, ԱԳՆ-ի կողմից։ Բոլոր իրավական խնդիրների պատասխանները կստանանք՝ ով ի՞նչ պարտավարություններ ունի, որտե՞ղ կարող են լինել և որտե՞ղ է ավարտվում այդ ամենը»,- նշեց պատգամավորը։