Տարիներով համայնքի հողը զավթել են, եկեք հասկանանք, որ էս ամեն ինչը մեր երևանցիներիննա․ քաղաքապետարանի աշխատակից
ՔաղաքականԳայի պողոտայի սկզբնամասում՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու Վալենսիա համալիրի միջև ընկած ինքնակամ կառուցված բնակելի 8 միավոր տները քանդելու որոշմանը դեմ են բնակիչները։ Նրանք այսօր բողոքի ակցիա են իրականացնում, բնակիչների հետ են նաև ավագանու ընդդիմադիր անդամները։
Նրանց հետ հանդիպման էր եկել Երևանի քաղաքապետարանի աշխատակից Արամ Գյուլզադյանը, ով պատասխանեց նաև լրագրողների հարցերին․
«Ժամանակ տրամադրվել է բնակիչներին, որոշումը «yerevan,am» կայքում տեղադրելուց հետո համարվում է, որ պատշաճ ծանուցվել է։ Ինչպես նաև մոտ 15 օր առաջ շրջայց է իրականացվել, բոլոր քաղաքացիներին հատ-հատ զգուշացվել է, որ այս տարածքները քանդվելու են։ Անակնկալ չի եղել, բոլորին ասվել է, որ սա դառնալու է այգի, անտառ։
Իրենց մտավախությունն այն է, որ ստեղ ինչ-որ շենք է կառուցվելու, բայց համոզված եղեք՝ նման բան չկա»,- տեղեկացրեց աշխատակիցն ու հավելեց՝ բոլորը ունեն տներ, բացառությամբ մեկ ընտանիքի․
«Տարիներով համայնքի հողը զավթել են, եկեք հասկանանք, որ էս ամեն ինչը մեր երևանցիներիննա։ Մի քանի հոգի իրենց համար հարմարություն են ստեղծել, ստեղ գալիս ծառ ու ծաղիկ են աճեցնում․․․ լավ են անում, էս նույն ծառերը մնալու են, ավելանալու են ավելի գեղեցիկ ծառեր»,- խնդրի վերաբերյալ իր խոսքն ամփոփեց նա։