Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
ԻրավունքՓետրվարի 28-ին ՆԳՆ ոստիկանության ՄՔԾ Անիի անձնագրային խմբի աշխատակիցները պարզել են, որ անձնագիրը փոխանակելու համար դիմած 31-ամյա Արտուշ Ս.-ն ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ է: Նա տեղափոխվել է ոստիկանության Անիի բաժին: Ստուգմամբ պարզվել է, որ Արտուշ Ս.-ն 2023 թ. հոկտեմբերի 25-ից Լիպեցկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Արտուշ Ս.-ից վերցվել է պարտավորագիր՝ ՌԴ իրավապահ մարմիններին ներկայանալու համար: