«Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան հ. 200 հիմնական դպրոց»-ում գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀասարակությունՀՀ ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են.
«Մարտի 1-ին՝ ժամը 13:35-ին, «Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան հ. 200 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում աշխատակիցների և աշակերտների պաշտպանության կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ»։