Հայաստանում արհեստական մենաշնորհ չկա. Գեղամ Գևորգյան
ՔաղաքականՀայաստանում արհեստական մենաշնորհ չկա։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանը:
«Չեմ կարող գնահատել, թե իմ պաշտոնավարումից առաջ քանի արհեստական մոնոպոլիա է եղել, բայց ես կարող եմ վստահաբար ասել, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում արհեստական մոնոպոլիա չկա։
Կան բնական մոնոպոլիաներ, բայց Հայաստանի Հանրապետությունում չկա ոլորտ, որտեղ ինչ-որ մեկը ուզենա բիզնեսով զբաղվի և պետությունը արհեստական, ոչ իրավական առումով խոչընդոտի։ Ես պատասխանատու եմ այս հայտարարությամբ համար»,-ընդգծեց Գևորգյանը: