Բայդենը հրապարակային ելույթում կրկին վիրավորել է Պուտինին
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին վիրավորական արտահայտություններ է արել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հասցեին, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Կարծում եմ, որ [ԱՄՆ] Կոնգրեսի անդամների ճնշող մեծամասնությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ (Ուկրաինային աջակցելու գործում - խմբ․): Եվ ես կոչ եմ անում բոլոր ներկաներին այս դահլիճում դիմադրել Վլադիմիր Պուտինին: Նա ավազակ է», - ասել է Բայդենը հրապարակային ելույթի ժամանակ՝ նվիրված Սուրբ Պատրիկի օրվան։