«Պետք է զգույշ լինել, մեզ ոչ ոք չի փրկի». Լուկաշենկո
ԱշխարհԱստված օգնեց մեզ 2020 թվականին: Եթե մենք այն ժամանակ չփրկվեինք, այստեղ պատերազմ կլիներ։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ խոսելով երկրում ձախողված ապստամբության փորձի մասին, հայտնում է «ԲԵԼՏԱ»-ն։
«Նրանք ՆԱՏՕ-ի զորքերն այստեղ կբերեին։ Պատկերացրեք Ռուսաստանի արձագանքը՝ ՆԱՏՕ-ի զորքերը Սմոլենսկի մոտ: Դա կլիներ միջուկային պատերազմ: Մենք ողջ մնացինք։ Աստված օգնեց:
Այսօր իրավիճակն ավելի վտանգավոր է։ Վտանգավոր է նրանով, որ դա չենք տեսնում: Մենք դրա կեսը չենք տեսնում: Եվ ես այդ թվում՝ ունենալով ավելի մեծ ծավալի տեղեկություն։ Հետևաբար, պետք է զգույշ լինել: Եվս մեկ սխալ քայլ և ձախողվելու ենք: Մեզ ոչ ոք չի փրկի։ Իսկ մենք չենք կարող պաշտպանվել և փրկվել։ Շուրջն այնպիսի շնաձկներ կան, որ մինչև հետ նայենք, նրանք մեզ կուտեն»,- ասել է Բելառուսի ղեկավարը։