Իռլանդիայի վարչապետը հրաժարական է տվել
ԱշխարհԻռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը հայտարարել է «Fine Gael» կուսակցության առաջնորդի և Իռլանդիայի կառավարության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին, նա կշարունակի պաշտոնավարել այնքան ժամանակ, քանի դեռ իրավահաջորդ չի ընտրվել:
«Ես այսօր ներկայացնում եմ իմ հրաժարականը՝ որպես «Fine Gael»-ի ղեկավար, և կհեռանամ վարչապետի պաշտոնից, հենց որ իմ իրավահաջորդը կարողանա ստանձնել պաշտոնը», - ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։ Հեռարձակումն իրականացրել է RTE հեռուստառադիոընկերությունը։